Մամուլ

105-ամյա իտալահայը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

105-ամյա իտալահայը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Իհարկե, մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:

Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»,-նշում է Բիչախչյանը:

105-ամյա իտալահայը
105-ամյա իտալահայը
Կիսվել