Մամուլ

102 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 2884. գրանցվել է մահվան 2 դեպք

102 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 2884. գրանցվել է մահվան 2 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28.017 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 102

Առողջացածներ՝ 50

Բացասական թեստերի արդյունքներ՝ 986

Մահվան դեպքեր` 2

Կիսվել