«100 փուստ կառավարության մասին»․ Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «100 փուստ կառավարության մասին, Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին։
«Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք, կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել:
Զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, Իրանի, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին։
Փաստերի շարանի մեջ արտաքին քաղաքական վակուումը, այս կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում ու իր մեջ շատ վատ նախանշաններ է պարունակում»,-ասել է Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։