10-րդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր է
Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա։ Վիճակը ծանր է։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել առավոտյան Իդրակ մասնավոր դպրոցում։
Տուժողը մաթեմատիկայի ուսուցիչ 29-ամյա Շահլա Կամիլովան, տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է։
Նրա ուղղությամբ կրակ բացած աշակերտուհին կալանավորել է, հարուցված է քրեական գործ։
Ըստ ոստիկանության` հորը պատկանող հրացանից է կրակել։



