10 տարի առաջ մի քանի հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ հրապարակում գոռում էին՝ «Մենք բոլորս Նիկոլ ենք», հիմա պահանջում են նրա հրաժարականը
10 տարի առաջ մի քանի հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ հրապարակում գոռում էին՝ «Մենք բոլորս Նիկոլ ենք», հիմա պահանջում են նրա հրաժարականը
Shamshyan.com-ը գրում է․ 2010 թվականին՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում հայտնի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակում: Բոլորը կրում էին Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը ու բացականչում՝ «Մենք բոլորս Նիկոլ ենք»:
10 տարի անց նույն հայտնի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա աշխատանքը գնահատելով ոչ բավարար՝ հայտարարելով, որ նա ավտորիտար ռեժիմ է ստեղծում Հայաստանում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի