10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք
10 նշաններ այն մասին, որ դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք
Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք, ապա հավանական է, որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:
Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար:
Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:
Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:
Վահանաձև գեղձի խնդիրներ
Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.
1․ Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
2․ Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
3․ Դեմքի վրա հայտնված այտուցներ
4․ Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
5․ Ցրտին չդիմանալը
6․ Հաճախակի փորկապություններ
7․ Հիշողության կորուստ
8․ Դաշտանի խանգարումներ
9․ Ընկճախտ
10․ Մկանային կծկումներ և ցավեր
Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է: