10 բան, որոնց վրա պետք է «թքած» ունենա ցանկացած «մեծ աղջիկ»

10 բան, որոնց վրա պետք է «թքած» ունենա ցանկացած «մեծ աղջիկ»: Կյանքի ընթացքում ցանկացած աղջիկ հասնում է մի պահի, երբ գրեթե ամեն բանի վրա թքած ունի։ Այդ պահից սկսած՝ կանանց չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, հիմար մարդկանց հորինած հիմար կանոնները։

Այդ պահից սկսած՝ կանայք հետաքրքրվում են միայն իրենց նեղ շրջապատով և մեկընդմիշտ ջնջում իրենց կյանքից թունավոր մարդկանց։

Շատ կանանց նկարագրությամբ՝ հենց այդ պահն է, որ վերջնականապես ձևավորում է իրենց անհատականությունը և օգնում կայանալ որպես անհատականություն և որպես կին։

10 առանձնակի կարևոր բաներ՝ կյանքի այդ փուլին հասնելու համար։ Հուսով ենք՝ այս հոդվածը կօգնի բոլոր աղջիկներին ավելի շուտ հասնել այդ գեղեցիկ և ցանկալի փուլին և ավելի կայուն ու ինքնուրույն կյանք սկսել։

10 բան որոնց վրա

1. Թքած ունենալ ուրիշների կարծիքի վրա

Ցանկացած մեծ աղջիկ թքած ունի ուրիշների կարծիքի վրա, հատկապես, երբ այդ կարծիքն իր մասին է։ Հակառակ դեպքում դուք թույլ եք տալիս ուրիշներին կառավարել ձեր կյանքն ու որոշել, թե ինչ հունով պետք է այն ընթանա։

2. Թքած ունենալ նորաձևության անհեթեթ կանոնների վրա

Սպիտակ հագնել խորհուրդ չի՞ տրվում. թքած ունեցեք։ Ապրեք այնպես, ինչպես հարմար է ձեզ և ինչպես ձեզ լավ եք զգում։

3. Թքած ունենալ նախկինի վրա

Հիշեք, որ դուք բաժանվել եք ստույգ պատճառով, իսկ այդ պատճառը տատանվում է նրա՝ շատ հիմար կամ ամենահիմարը լինելու մեջ։ Այդ իսկ պատճառով էլ թքած ունեցեք նրա և նրան վերաբերող ցանկացած բանի վրա։

10 բան որոնց վրա

4. Թքած ունենալ անկողնում քաղաքավարի լինելու վրա

Երբ դուք մեծ աղջիկ եք, դուք թքած ունեք ցանկացած քաղաքավարիության վրա, իհարկե, անկողնում։ Դուք պետք է ստանաք այն ամենը, ինչ ուզում եք, իսկ հակառակ դեպքում՝ պարզապես թքած ունեցեք նրա և ամեն ինչի վրա։

5. Թքած ունենալ «լաչառ» լինելու վրա

Պետք չէ ամեն անգամ լեզուն կուլ տալ և լռել, երբ ցանկանում եք խոսել և ձեր դժգոհությունն արտահայտել։ Եթե ինչ-որ մեկը ձեզ համար վիրավորական բան է ասում, ապա արտահայտվեք և պաշտպանեք ձեր իրավունքները։

6. Թքած ունենալ թունավոր հարաբերություններին վերջ դնելու վրա

Որոշ մարդիկ վատ են ազդում ձեզ վրա։ Դուք պետք է թքած ունենաք նման մարդկանց և նրանց հետ ունեցած հարաբերությունների վրա և անհապաղ ազատվեք նրանց վատ ազդեցությունից։

7. Թքած ունենալ սխալների վրա

Սխալները չեն որոշում ձեզ. դրանք պարզապես դրվագներ են, որոնք օգնում են դառնալ այն մարդը, որը դուք կաք։ Սխալները ետ չեն պահում ձեզ, չեն բացում քննադատության տեղ և չեն կործանում ձեր կյանքը։ Դրանք անհրաժեշտ խոչընդոտներ են, որոնք վրա ոչ միայն պետք է թքած ունենալ, այլև ինչ-որ տեղ շնորհակալ լինել՝ սովորեցրած դասերի համար։

8. Թքած ունենալ սոցիալական ցանցերի վրա

Սոցցանցերը իրական կայնքը չեն։ Այն մարդիկ, ովքեր չեն լայքում ձեր նկարները, ձեր թշնամիները չեն։ Պարզապես թքած ունեցեք նման մանր բաների վրա։

9. Թքած ունենալ «անթերի մարմին» ունենալու վրա

Դուք պետք է անթերի մարմին ունենաք հենց ձեզ համար և ոչ թե ուրիշների։ Իսկ հիմա գնացեք և կերեք այն պիցցան, որը չէիք կերել դիետաների և նման բաների պատճառով։

10. Թքած ունենալ կարգավիճակը ցուցադրող նշանների վրա

Lousi Vuitton-ից պայուսակ, Chanel-ից օծանելիք ունենալը ձեզ ավելի լավ մարդ չի դարձնի։ Բացի այդ՝ ո՞վ է իմանալու՝ այդ շպարը Dior է, թե Maybelline։