10 աֆորիզմ աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզներից

10 աֆորիզմ աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզներից:

Մաֆիան առաջացել է Իտալիայի Սիցիլիա կղզու բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Մաֆիան դեմ էր դուրս եկել այն կառավարիչներին, ովքեր երկար տարիներ շարունակ ճնշում էին իրենց երկիրը։

Ժամանակի ընթացքում մաֆիան իր ձեռքի տակ է վերցնում բոլոր հանցավոր ձեռներեցությունները, այն է՝ մաքսանենգությունը, նարկոբիզնեսը, մարմնավաճառությունը, և սկսում է համագործակցել իշխանությունների հետ։

Երկար տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջանում ձևավորել են իրենց կյանքի կանոններն ու իմաստությունը, որն օգնում է վերջիններիս գոյատևել։

Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում 10 աֆորիզմ աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզներից։

1. Լսիր այն խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս։ Այդ խորհուրդներն այլևս ոչ ոքի մի ասա։

2. Եթե ստում ես, խոսքդ կարճ կապիր։

3․ Թշնամուն թող Աստված ների, քո խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է։

4․ Արծիվը ճանճեր չի որսում։

5․ Անձնական ոչինչ չկա, սա պարզապես բիզնես է։

6․ Մանուկ հասակում ես հեծանիվ էի խնդրում Աստծուց։ Հետո հասկացա, որ այդպես ոչինչ չի ստացվի։ Ես գողացա հեծանիվը և սկսեցի թողություն խնդրել Աստծուց։

7․ Մի ճոճիր կանաչ խնձորենին, երբ խնձորը հասնի, այն ինքնուրույն կընկնի։

8․ Գետի խորությունը երկու ոտքով մի ստուգիր։

9․ Աշխարհը համբերատար մարդկանց է պատկանում։

10․ Բոլորի հետ կոռեկտ եղիր, շատերի հետ շփվիր, ոմանց հետ մոտ եղիր, իսկ ընկերություն արա ընտրյալների հետ։