ՄամուլՏեսանյութ

1.5 տարի առաջ իմանալով թե ինչ է լինելու Արցախի հետ, Արայիկ Հարությունյանը և Կամո Աղաջանյանը վաճառել են հանձնված տարածքներում գտնվող իրենց բոլոր բիզնեսները

1.5 տարի առաջ իմանալով թե ինչ է լինելու Արցախի հետ, Արայիկ Հարությունյանը և Կամո Աղաջանյանը վաճառել են հանձնված տարածքներում գտնվող իրենց բոլոր բիզնեսները

Այս մասին «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արարատ Միրզոյանի միջոցով իր ծառայություններն առաջարկեց նրան: Արարատ Միրզոյանը բանակցեց և հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գտել է նոր ստրուկ:

Արայիկ Հարությունյան

Իսկ Արայիկ Հարությանյանը վախենում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր թալանը կհանի ջրի երես»,- ընդգծելով, որ 1.5 տարի առաջ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին պատմել է՝ ինչ է լինելու Արցախի հետ, դրանից հետո նա և Կամո Աղաջանյանը վաճառել են հանձնված տարածքներում գտնվող իրենց բոլոր բիզնեսները։

Միքայել Մինասյանը հայտնել է, որ Հռոմում գաղտնի բանակցություն է եղել Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի միջև․ «1.5 տարի առաջ եղել է մեկ այլ հանդիպում ևս, որին ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը:

Այդ չորսը խոսել են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատմել է Արայիկին, թե ինչի տակ պետք է մտնեն և պատմել է այն, ինչ տեղի է ունեցել այսօր»,-ասել է Մ․ Մինասյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել