Շոու-բիզնես

«1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք»․ Էդգար Իգիթյան

«1 օրվա մեջ լրիվ այլ անուն ընտրեցինք»․ Էդգար Իգիթյան

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էդգար Իգիթյանն ու կինը՝ Լուսինե Չոբանյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը որոշել է Լուսինեի հղիության վերջին շրջանում բացահայտել լուրը․ փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսի սկզբին։

Կյանքի կարևորագույն իրադարձության մասին առաջին հարցազրույցը Էդգարը վստահել է Tert.am Life-ին։

2018-ի սեպտեմբերին միմյանց հավերժ սիրելու երդում տված զույգը հիմա երջանիկ է․ կյանքն ընթանում է ըստ պլանավորածի՝ իրենց սիրո ծնունդն առավել ամբողջական կդարձնի ընտանիքը։

«Մենք արդեն պլանավորում էինք երեխա ունենալ ու շատ ուրախ եմ, որ ամեն բան մեր ուզածով ստացվեց։ 2018-ից ենք ամուսնացած, բայց երկուսս էլ մտածում էինք, որ շտապելու ոչինչ չունենք։

moona fit

Նախ՝ երկուսս էլ աշխատանքային զբաղվածություն ունեինք, երկրորդ՝ ամուսնությունից հետո մեզ համար նոր կյանք էր, նոր տուն։ Մեր կյանքում ամեն բան միասին ենք արել, ամեն բան իրար վրա դնելով ստեղծել ենք, ուզում էինք վայելել, կայանալ որպես ընտանիք։ Ամուսնությունից մոտ երկու տարի հետո որոշեցինք, որ արդեն ուզում ենք երեխա ունենալ։

Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ է պլանավորել, քան հանպատրաստից, առանց հոգեբանական պատրաստվածության գնալ այդ քայլին։ Երեխա ունենալու համար պետք է հասունացում լինի, միայն ամուսնությունով չէ։  Ըստ իս՝ զույգը պետք է գիտակցաբար մոտենա այդ հարցին։ Ամենակարևորը ցանկությունն ու պատրաստ լինելն է։ Դա շատ մեծ քայլ է, որն ամբողջությամբ կյանքդ փոխելու է»,– ասաց դերասանը։

Զգացողությունները բառերով արտահայտել Էդգարը դժվարացավ, միայն շեշտեց, որ երջանիկ է․ «Ես պատրաստ էի հայր դառնալուն, բայց մինչև իրեն չգրկեմ, չեմ կարող ասել՝ որքան էլ պատկերացնում եմ, տարբեր զգացողություններ ունեմ։

lusine chobanyan

Հենց այդ պահին եմ զգալու իրականը։ Ընթացքում արդեն զգացել եմ փոփոխություն։ Անբացատրելի բան է, երբ պատկերացնում ես, որ ձեր սիրուց ծնվում է նոր մարդ աստվածային բան է գալիս քո կյանք, որը կյանքդ լրիվ փոխելու է։

Պատասխանատվությունը մեծ է, գիտես, որ կա մի էակ, որին պիտի պաշտպանես, դաստիարակես ու ճիշտ մարդ մեծացնես։ Շատ մեծ ու պատասխանատու, բարդ, միաժամանակ, հաճելի գործ է»։

Էդգարն արդեն պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու փոքրիկը։ Ասում է՝ իր երևակայության մեջ իր և Լուսինեի միքսն է․ «Նույնիսկ երազումս եմ արդեն տեսել իրեն։ Կարծում եմ՝ իմ պատկերացումները ճիշտ կլինեն»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել