Մամուլ

1 օրում ամսական նորմայի չափ տեղումներ. ձյան ծածկի բարձրությունը կազմում է 30 սմ

Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների.

Նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։

Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.

Լոռիում` 10-28սմ,

Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,

Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,

Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։

Կիսվել