1 օրից ավելի գազ չի լինելու․ հասցեներ
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500)։ Այս մասին ահյտնում է Գազպրոմ Արմենիան։
Վնասման պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ դեկտեմբերի 10-ը ժամը 19։00։



