1 տարի առաջ էր զորակոչվել բանակ, ծնողներն էլ աշխատասեր մարդիկ են․ Աբովյանի համայնքապետ
1 տարի առաջ էր զորակոչվել բանակ, ծնողներն էլ աշխատասեր մարդիկ են․ Աբովյանի համայնքապետ
Hraparak.am-ը գրում է․ Այսօր մահացած զինծառայողը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր: Աբովյանի համայնքապետ Վահագն Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գարեգինը 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ, ծնողներն էլ աշխատասեր մարդիկ են՝ հայրն ու մայրը աշխատում են.
«Հայրը աշխատում է Երեւան: Աշխատանքի վայրից կանչեցինք, զինկոմի հետ տեղեկացրեցինք: Տանը 2 անչափահաս երեխաներ ունեն: Լուրը լսելուն պես գլուխը ձեռքերի մեջ առավ ու…չեմ կարող նկարագրել, թե ինչ մեծ ցավ է: Ընտանեկան գերեզման չունեն: Հանձնարարել եմ, որ քաղաքապետարանի աշխատակիցները այդ հարցերով զբաղվեն»,-ասաց քաղաքապետը:
Աբովյանցիները ցնցված են զինծառայողի մահվան բոթից: Աբովյանում խոսում են, որ զինծառայողը ինքնասապան է եղել:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: