Մամուլ

1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն

1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո մահացածին են դուրս բերել ավտոմեքենայից։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդներն են։

herher avtovtar

Ավտոմեքենաները տեղափոխվուն են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել