1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ծնողը ձերբակալվել է. մանրամասներ
Այսօր Արարատի մարզից «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա, որի մոտ հիվանդանոց տեղափոխվելու պահին արձանագրվել է սրտի կանգ, սակայն բժիշկներին հաջողվել է երեխայի սրտի աշխատանքը վերականգնել։
Այժմ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխային ծնողներից մեկը կեսգիշերին ծեծի է ենթարկել, ինչն էլ հանգեցրել է նման ծանր հետևանքների։
ՆԳՆ ոստիկանությունից «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին. «Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1-ամյա երեխա և նրա նկատմամբ ոտնձգություն կատարողը ծնողներից մեկն է եղել։


