Մամուլ

000 OO 00 համարանիշը գնել է Առուշ Առուշանյանի հայրը

000 OO 00 համարանիշը գնել է Առուշ Առուշանյանի հայրը

Hraparak.am-ը գրում է․ «Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00  համարանիշը։

Այսօր հայտնի է դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։

Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գորիսի համայնքապետի Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց, որ համարանիշներն ինքն է գնել և մեզ հորդորեց այդ թեմայով հարցեր չուղղենք իրեն, հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասաց.

«Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես Ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ», – նշեց նա:

Կիսվել