Ֆրանսիան իր ընկերություններին խորհուրդ է տվել չդադարեցնել բիզնեսը Ռուսաստանում. Le Figaro
Ֆրանսիան իր ընկերություններին խորհուրդ է տվել չդադարեցնել բիզնեսը Ռուսաստանում
Ֆրանսիայի կառավարությունը եւ նախագահ Էմանուել Մակրոնը երկրի 15 առանցքային ընկերությունների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ են տվել նրանց ամբողջությամբ չդադարեցնել բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, գրում է Le Figaro-ն։
«Մեզ հիշեցրին, որ յուրաքանչյուր ընկերություն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ռազմավարությունը ռուսական շուկայում։
Սակայն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը կարծիք հայտնեց, որ այժմ ավելի լավ է բիզնեսը ժամանակավորապես ընդհատել, քան միակողմանիորեն եւ ոչ մեկին չզգուշացնելով շտապ լքել երկիրը»,- պարզաբանել է թերթի զրուցակիցը, ով ներկա է եղել հանդիպմանը։
Բոլոր ընկերությունները՝ Societe generale բանկը, Engie էներգետիկ ընկերությունը, Airbus ավիաշինարարաական ընկերությունը, Arianespace տիեզերական արձակումների օպերատորը, Auchan առեւտրային տունը եւ Danone սննդի ընկերությունը, Ֆրանսիայի ղեկավարության հետ երկխոսության պահի դրությամբ չեն դադարեցրել բիզնեսը Ռուսաստանում։