Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի վաճառի․ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Փարիզը վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, և ըստ AzeriDefence կայքի տրամադրած տեղեկությունների Ֆրանսիայի ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը հաստատելու համար։
Interfax-ը, սակայն, չեղարկում է դա՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի դեսպանությունը Հայաստանում ժխտել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այս հայտարարությունը։
«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ են »,- հայտնեցին դեսպանատնից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։