Մամուլ

Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս. Լևոն Քոչարյան

Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս. Լևոն Քոչարյան

Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Sergey Asaturov-ին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը:

«Այսօրվա ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Sergey Asaturov-ին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք:

Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել:

qocharyan levon

Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի:

Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:

Միություն, պայքար, հաղթանակ»,- գրել է նա:

Կիսվել