Ֆրանսիայից բժիշկների խմբի ժամանումն ընդամենը Արսեն Թորոսյանի կերպարը մի քիչ պայծառացնելու նպատակով պիառ-գործողություն էր
Ֆրանսիայից բժիշկների խմբի ժամանումն ընդամենը Արսեն Թորոսյանի կերպարը մի քիչ պայծառացնելու նպատակով պիառ-գործողություն էր
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Հրապարակը»՝ հղում անելով ֆրանսիական France Arménie պարբերականի հուլիսյան համարին, հայտնում է, որ կովիդի դեմ պայքարում մեզ օգնելու համար Ֆրանսիայից բժիշկների խմբի ժամանումն ընդամենը Արսեն Թորոսյանի կերպարը մի քիչ պայծառացնելու նպատակով պիառ-գործողություն էր։
Ավելին՝ 7 բժիշկներից 5-ը կովիդ բուժելու փորձ չունեն։
Սույն «մարդասիրական» գործողության համար ՀՀ պետբյուջեից 200 հազար եվրոյից ավելի է ծախսվել։
Եթե այդ մարդիկ իսկապես չունեին ունիկալ փորձ կովիդի դեմ պայքարելու, ապա սա Արսեն Թորոսյանի և ընդհանրապես ՀՀ իշխանությունների անսահման և հանցավոր ցինիզմի հերթական դրսևորումն է։
Այդ գումարով, օրինակ՝ կարելի էր Հայաստանում 24-ժամյա հերթափոխերով աշխատող մի քանի հազար բուժաշխատողի կամ շտապ օգնության աշխատողի պարգևատրել»։