Ֆուտբոլիստը գոլ խփելուց հետո մահացել է
Սերբիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյան Միլովանովիչը կյանքից հեռացել է 41 տարեկան հասակում։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Բելգրադում՝ «Ցրվենա Զվեզդայի» վետերանների հանդիպման ժամանակ։
Միլովանովիչը գոլ խփելուց ընդամենը մի քանի րոպե անց կորցրել է գիտակցությունը։ Բժիշկների կողմից ցուցաբերված առաջին օգնությունը, ցավոք, արդյունք չի տվել։ Պարզվել է, որ նա սրտի կրկնակի կաթված է տարել։
Իր կարիերայի ընթացքում Միլովանովիչը հանդես է եկել մի շարք ակումբներում, որոնց թվում են «Ցրվենա Զվեզդան», «Վոժդովացը», ֆրանսիական «Լանսը» և հունական «Պանիոնիոսը»։