«Ֆլեշ»-ը տուգանվել է մոտ 38 մլն դրամով
«ՖԼԵՇ» ՍՊԸ-ն տուգանվել է մոտ 38 մլն դրամով։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
«Ընդհանուր առմամբ 𝟑𝟕 միլիոն 𝟕𝟗𝟔 𝟗𝟗𝟑 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՇՎՏՄ-ից հայտնում են, որ կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։