Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը
Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը:
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի ռազմական հարձակումը Սիրիայի վրա և սառեցրել այդ երկրին զենք վաճառելու լիցենզիայի տրամադրումը: Այս մասին հոկտեմբերի 10-ին հաղորդել է Yle հեռուստառադիոընկերությունը:
Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննեն հայտարարել է, որ Պետական խորհուրդը չի թողարկի Թուրքիային զենքի արտահանման նոր լիցենզիաները:
Կառավարության ղեկավարի խոսքով` Թուրքիայի գործողությունները բարդացնում են տարածաշրջանում արդեն իսկ ստեղծված ճգնաժամը:
«Մենք չափազանց մտահոգված ենք Սիրիայում հումանիտար իրավիճակով՝ Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով»:
Աղբյուր՝ mamul.am