ԱշխարհՇոու-բիզնես

Ֆիլիպ Կիրկորովի հայրը հիվանդանոցում է. հարազատներին թույլ չեն տալիս տեսնել նրան

Ֆիլիպ Կիրկորովի հայրը հիվանդանոցում է. հարազատներին թույլ չեն տալիս տեսնել նրան

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ 88-ամյա Բեդրոս Կիրկորովը, հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նա արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է այնտեղ, իսկ հիմա հարզատներին թույլ չեն տալիս տեսնել նրան։ Այս մասին պատմել է հայտնի երգիծաբան Ալեքսանդր Մատվեեւը։

«Բեդրոսն արդեն 2 շաբաթ է գտնվում է հիվանդանոցում»,  – Մատվեեւի խոսքը մեջբերում է Dni.ru-ն:

Նմանակողի տվյալներով՝ ռուսական էստրադայի փոփ արքայի հայրը պարզապես պառկել է հերթական հետազոտության եւ բուժման կուրս անցնելու համար: «Այնուամենայնիվ լուրջ տարիքում է եւ պետք է հոգ տանել իր առողջական վիճակի մասին», – բացատրել է դերասանը:

kirkorov

Նրա խոսքով՝ Վիշնեւսկու անվան կենտրոնում, որտեղ այժմ գտնվում է Բեդրոս Կիրկորովը, ոչ ոքի թույլ չեն տալիս տեսակցել՝ կարանտինային միջոցների պատճառով: Այնտեղ նույնիսկ թույլ չեն տվել մտնել Ֆիլիպին եւ Բեդրոսի կնոջը՝ Լյուդմիլա Սմիրնովային:

Ընդ որում Մատվեեւը հավաստիացրել է, որ մշտապես կապի մեջ է Բեդրոս Կիրկորովի հետ, ով իրեն հայտնել է, որ հիվանդանոցում չի ձանձրանում, քանի որ մշտապես պրոցեդուրաներ է ընդունում, շփվում է բուժքույրերի հետ եւ դիտում է «Маска» շոուն, որտեղ Ֆիլիպը ժյուրիի անդամ է:

Կիսվել