Մամուլ

Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել․ ծնող

Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել․ ծնող

Ծնողներից մեկը՝ Մարինա Ադուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով հետևայալի մասին․

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞՞՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։

Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։

Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»։

Կիսվել