Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկությունը հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել», – ասաց Բաղդասարյանը։
Ֆելիքս Ցոլակյանը ԱԻ նախարար էր 2018 թվականի հոկտեմբերից:
Նշենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին Ֆելիքս Ցոլակյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նա դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։
«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։
Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։