Օգտակար

Ֆարինգիտի բուժման բնական միջոց, կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար

Ֆարինգիտի բուժման բնական միջոց, կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար

Ֆարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է և կոկորդի ցավի տեսակներից մեկը:

Հիմնական ախտանշաններն են դժվարությամբ կուլ տալը, նշագեղձերի բորբոքումը և բարձր ջերմությունը:

Հասարակ միջոցներով բուժելու դեպքում ֆարինգիտը կարող է ժամանակի ընթացքում դառնալ քրոնիկ բնույթի, ինչի դեպքում հաբերը, թուրմերը և այլ դեղորայքն արդեն  անօգուտ կլինեն:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ և բնական միջոց` կոկորդը բուժելու և բորբոքումը կանխարգելելու համար:

Կոկորդը բուժելու համար առաջին հերթին կարելի է սննդակարգի մեջ ներառել հիմքերի բարձր պարունակությամբ սնունդ:

Թարմ մրգեր (հատկապես ցիտրուսայինները)

Բանջարեղեն ու կանաչեղեն

Վարունգ

Ձավարեղեն (շագանակագույն բրինձ, հնդկաձավար)

Չրեր

Սոխ

Ֆարինգիտի ժամանակ անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել և ողողումներ անել: Որոշ մթերքներ հատկապես լավ են թուրմ պատրաստելու և ողողումներ անելու համար:

Կոճապղպեղ (հում, մարինացված կամ շաքարավազով պատրաստված)

Կիտրոն (եթե կիտրոնը օրգանական է, ապա շատ օգտակար է դրա կեղևը)

Մեղր (ցանկալի է օգտագործել բնական մեղր՝ առանց հավելումների)

Եզան լեզու (այն հարուստ է բուսական լորձով, որը փափկեցնում է կոկորդը)

Փիփերթ (սա նույնպես պարունակում է բուսական լորձ)

Մատուտակ (հակացուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին)

Կռատուկ (օգնում է վերականգնել ձայնը)

Ակնամոմ (բնական հակաբիոտիկ միջոց է)

Կիսվել