Խոհանոց

Օրվա լավագույն սկիզբը՝ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ. նրբահամ մաննի՝ նարնջի համով

Օրվա լավագույն սկիզբը՝ մի բաժակ սուրճի կամ թեյի հետ. նրբահամ մաննի՝ նարնջի համով:

Նրբահամ մաննի՝ նարնջի համով. մի բաժակ սուրճի կամ թեյի հետ ուղղակի աննկարագրելի է:

Կարելի է եփել ինչպես մեծ կեքսի չափով, այնպես էլ պարզապես փոքր ֆորմաներով, ըստ ցանկության.

Ներկայացված բաղադրատոմսից կստացվի 6-8 բաժին:

Բաղադրիչներ՝

Ձու – 2հ

Շաքարավազ – 150գր

Մաննի 150գր

Թթվասեր կամ կեֆիր – 250գր

Վանիլ – 2թ/գդ

Նարինջ – 1հատ

Ալյուր 120-150գր

Խմորիչ – 2թ/գդ

Շոկոլադ – 100գր

Մաննի պատրաստման եղանակը՝

Ալյուրը խառնել թթվասերին՝ թողնել 30րոպե:

Նարնջից քամել հյութը – անհրաժեշտ է 100մլ:

Ձուն հարել շաքարավազի հետ:

Ավելացնել հյութը, մաննին ու խառնել:

Վերջում ավելացնել խմորիչը, ալյուրն ու ստանալ միասեռ զանգված:

Ստացված զանգվածը լցնել տարրայի մեջ ու դնել ջեռոցը՝ 180 ջերմաստիճան ջերմաստիճանի տակ 30 – 35 րեպե:

Շոկոլադը հալեցնել ու արդեն թխված մաննին պատել ամբողջությամբ:

Բարի ախորժակ

Կիսվել