Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր. նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում. Էրիկ Կարապետյան
Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր. նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում. Էրիկ Կարապետյան
«Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր: Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա, կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական»,-հայտարարել է երգիչ Էրիկ Կարապետյանը, որն ավելի վաղ հայտարարել էր իր հեղինակային իրավունքների դատական պաշտպանության համար դատարան դիմելու մասին։
«Եվ իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։
Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս։
Ցավոք չեմ կարող չնշել. Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ, Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը: Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»։