Մամուլ

Օրերս մահացած 15-ամյա աղջկա դեպքով կան ձերբակալվածներ. ովքեր են նրանք

Bavnews.am-ի տեղեկությունների համաձայն բերման ենթարկված անձինք՝ Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ն և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ն է։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ Կողբացի փողոցի բնակարաններից մեկում ձերբակալում և տեղափոխում են Երևանի քրեական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին առեղծվածային ու ողբերգական այդ դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնաբերել են անհետ կորած երկու աղջիկներին, որոնցից մեկը մահացել է։

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։

Կիսվեք էջում