Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության․ Բելլա Քոչարյան
Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության․ Բելլա Քոչարյան
Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարիներ առաջ Ախուրյանում ծնված փոքրիկ աղջկան բժիշկներն ապրելու հույս չէին տալիս։ Առողջական խնդիրը՝ բնածին արատը, վերացնելու հույսը շատ փոքր էր։ Բարեբախտաբար, այդ օրը Գյումրի էի այցելել և եղա նաև Ախուրյանում։
Փոքրիկի` Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխումը կարողացանք արագ կազմակերպել, որտեղ էլ նրան վիրահատեց անվանի Նիկոլայ Դալլաքյանը։ Ծնողները փոքրիկին Բելլա անվանակոչեցին։
Իսկ մենք դարձանք լավ բարեկամներ, հանդիպում ենք պարբերաբար, քննարկում Բելոչկայի ապագա ծրագրերը։ Նա ինձ համար վերածնված Շիրակի մարզի խորհրդանիշն է։
Օրերս Բելոչկան եկել էր ինձ այցելության։ Ուրախ եմ, որ նա գեղեցիկ, կյանքով լի օրիորդ է դարձել»։