«Օրենքով գողի» զարմուհի ներկայացող ՔՊ-ականը կապ չունի լուսահոգի Բենոյի հետ
Օրերս Oragir.News-ը անդրադարձել էր, որ ՔՊ-ն Գյումրիում վախի մթնոլորտ է ստեղծում. «օրենքով գողի» զարմուհին` Մարիամ Հարությունյանը, լծվել է քարոզչությանը։
Այս ընթացքում Oragir.News-ը գյումրեցի «օրենքով գողի» ենթադրյալ զարմուհու վերաբերյալ ստացել է դժգոհություններ, որ օգտագործելով հեղինակության անունը՝ մարդկանց սպառնում է, շանտաժի ենթարկում։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Մարիամ Հարությունյանը ոչ մի կապ չունի գյումրեցի «օրենքով գող» Բենիկ Խաչատրյանի հետ։
Բենիկ Խաչատրյանը 2 եղբայր ունի (Ռաֆիկ, Մկրտիչ), որոնք անգամ չեն ճանաչում Մարիամ Հարությունյանին։
ՔՊ-ի այս աշխատելաոճը նոր չէ, երբ հեղինակություն ունեցող անձանց անվան տակ փորձում են դիրքավորվել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Մարիամ Հարությունյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է, Շիրակի մարզպետի հովանու ներքո զբաղեցնում է 2-րդ պոլիկլինիկայի արխիվի բաժնի պետի պաշտոնը։
Աշխատում է նաև զինվորական հոսպիտալում որպես դեղագետ։