Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի. «Հրապարակ»
Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կորոնավիրուսային իրավիճակն օրեցօր վատթարանում է։ «Իմ քայլում» նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի։
Այժմ գլխավոր խնդիրն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունն է, որով հնարավորություն կտրվի հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին, ինչպես այժմ արվում է գործուղման մեջ գտնվելու ընթացքում՝ առանց նիստին ներկա լինելու։
Մի արտահերթ էլ՝ արագացված ռեժիմով, դրա համար կհրավիրեն, որպեսզի չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։
Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։ Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի՝ տներից գրություն կուղարկեն եւ կապահովեն անհրաժեշտ քվեները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում