Աշխարհ

Օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայի քաղաքացիություն կստանան 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

Օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայի քաղաքացիություն կստանան 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել այն մասին, որ օտարերկրացիներն այդ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով այսուհետ պետք է ձեռք բերեն ոչ թե 250 հազար, այլ 400 հազար ԱՄՆ դոլարի անշարժ գույք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայացած կառավարության նիստի ընթացքում:

Որոշումն առաջիկայում հրապարակվելու է կառավարական Պաշտոնաթերթում:

turqia guyq

Օտարերկրացիները, ովքեր անշարժ գույք ձեռք բերելու դիմաց դիմելու են քաղաքացիություն ստանալու, պարտավորվելու են առնվազն երեք տարվա ընթացքում այն չվաճառել կամ չփոխանցել ուրիշին:

2012 թվականից Թուրքիայում օտարերկրացիները կարող էին քաղաքացիություն ստանալ 1 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք ձեռքբերելու պարագայում: 2018 թվականին այդ գումարը նվազեցվել էր մինչև 250 հազար ԱՄՆ դոլարի:

Կիսվել