ՄամուլՏեսանյութ

Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (Տեսանյութ)

Լրագրող Անի Գևորգյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածել է դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ է տվել:

Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի և այլ փաստաբանների հետ միասին հետևողականորեն պայքարել ենք այդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաև այս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետև Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի:

Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երևանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարիերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք:

ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարևոր պայքարի պայմաններում առավել ևս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն»:

Կիսվել