«Օջախը» և «Կարաս» ազգային սննդի ցանցը պարբերաբար սնունդ կուղարկեն «Golden Palace» և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց
«Օջախը» և «Կարաս» ազգային սննդի ցանցը պարբերաբար սնունդ կուղարկեն «Golden Palace» և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սիրված երգիչ Արման Հովհաննիսյանը։
«Կորոնավիրուսը կհաղթահարենք միասին:
«Օջախ» ընկերությունը «Կարաս» ազգային սննդի ցանցի և ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ համատեղ իրականացնում է բարեգործական ծրագիր:
Ծաղկաձորի «Golden Palace» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց այսուհետ պարբերաբար կուղարկվի տեղական թարմ մսից պատրաստված ավանդական հայկական խորոված ոչ միայն այնտեղ գտնվողների, այլև այս կարևոր օրերին ծանր պայմաններում իրենց պարտքը կատարող մեր հպարտ բուժաշխատողների համար: Օգնությունը լինելու է շարունակական:
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ևս միանալ նախաձեռնությանը»: