Մամուլ

Օպերային թատրոնի անվանումից ուզում են հանել «ազգային» բառը

Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Փոխարենը, հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում կլինի «համապետական» բառը։

«Նախագիծը, եթե հավանության արժանանա, ապա Հայաստանի Հանրապետությունն իր անկախության օրվանից ի վեր, առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, դինամիկ, մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,– նշել է Դանիելյանը։

Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ այդպիսով իջեցվում է վերը նշված մշակութային կառույցների նշանակությունը։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորին՝ նշելով, որ այսօր, ըստ էության, նսեմացվում են մարզերում գործող մյուս հաստատությունները, որոնք իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը:

Կիսվեք էջում