Աշխարհ

Օմսկում խոշոր հրդեհի հետևանքով մայրն ու 2 փոքրիկները մահացել են

Օմսկում խոշոր հրդեհի հետևանքով մայրն ու 2 փոքրիկները մահացել են

Օմսկի շրջանի Բոլշեուկովսկի շրջանի Բոլշիե Ուկի գյուղում գտնվող առանձնատանը, որտեղ ապրում էին երեք երեխա ունեցող ընտանիք, խոշոր հրդեհ է տեղի ունեցել մարտի 7-ին, ժամը 23.00-ին (Մոսկվայի ժամանակով 20.00), այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու երեխաները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։

Ընտանիքի հորը հաջողվել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն և նրանք փրկվել են։

xoshor hrdeh

Առաջինը տանը նկատվող հրդեհն ու ծուխը ամուսինն էր նկատել, ով կարողացավ տնից դուրս հանել իր հինգ ամսական որդուն, բայց ուժեղ ծխի պատճառով նա չկարողացավ վերադառնալ այրվող տուն, – ասացին քննչական վարչությունից:

Նախնական վարկածով հրդեհը առաջացել է, երբ ընտանիքի հայրը նորոգել է էլէեկտրական գործիքը և այն թողել վառարանի մոտ, մասերի մի մասը հալվել է և հրդեհի պատճառ հանդիսացել:

Կիսվել