Մամուլ

Օձը խայթոցից 66-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային  վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մարտիրոսյանը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։

Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Կիսվել