Մամուլ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 18-ին և 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 18-ին և 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հունիսի 19-ին, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Կիսվել