Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
Հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։