Մամուլ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ևս նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։