Շատ լավ լուր, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչև 20 աստիճանով. Սուրենյան
Հունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչեւ 20 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շատ լավ լուր։ Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից թաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ կբարձրանա 17-ից 20 աստիճանով»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Հայաստանում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հենց Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև -37 աստիճան։



