Մամուլ

Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները հիմնականում կպահպանվեն

Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում, օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն։ Այս մասին տեղեկցնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների համաձայն` հանրապետության տարածքում հուլիսի 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Երևանում հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի մինչև +33 աստիճան տաքություն։

Կիսվել