Մամուլ

Օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին

Օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:

Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Նրան ոստիկանության Կենտրոնական բաժնից այնուհետև նեկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Արզաքանցյանը Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է:

Կիսվել