Օգտակար խորհուրդներ այն տղամարդկանց, ովքեր հայր են կամ պատրաստվում են հայր դառնալ
Օգտակար խորհուրդներ այն տղամարդկանց, ովքեր հայր են կամ պատրաստվում են հայր դառնալ:
Խոսքեր, որ պետք է ասեք ձեր զավակին.
1. «Ես սիրում եմ քեզ»:
2. «Ես սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից»:
3. «Ես սիրում եմ քեզ անգամ այն ժամանակ, երբ դու ինձնից նեղանում ես»:
4. «Ես սիրում եմ քեզ անգամ այն ժամանակ, երբ բարկացրել ես ինձ»:
5. «Ես սիրում եմ քեզ, անգամ եթե հեռու ես ինձնից: Իմ սերը միշտ քեզ հետ է»:
6. «Եթե ինձ հնարավորություն տրվեր աշխարհի բոլոր երեխաներից ընտրել իմ զավակին, ես կընտրեի հենց քեզ»:
8. «Շնորհակալ եմ»:
9. «Ինձ դուր եկավ այն ժամանակը, որ միասին անցկացրինք»:
10. «Այսօրվա լավագույն հիշողությունը քեզ հետ անցկացրած ժամերն էին»:
Այն, ինչ պետք է պատմեք ձեր զավակին:
1. Նրա ծննդի պատմությունը:
2. Թե ինչպես եք հոգ տարել նրա մասին, երբ դեռ շատ փոքրիկ էր:
3. Թե ինչպես եք ընտրել նրա անունը:
4. Ձեր մասին, երբ դուք նրա տարիքին էիք:
5. Որն է ձեր սիրելի ծաղիկը:
6. Ձեր դժվարությունների մասին:
7. Որ երբ դուք ամուր բռնում եք նրա ձեռքը և երեք անգամ սեղմում, դա գաղտնի նշան է, որ դուք նրան շատ եք սիրում:
8. Ինչ ծրագրեր ունեք:
9. Ինչով եք զբաղվում:
Լսեք ձեր զավակին:
1. Լսե՛ք նրան, երբ մեքենայի մեջ եք:
2. Լսե՛ք, թե ձեր զավակն ինչ է պատմում իր խաղալիքի մասին և վերլուծեք, թե ինչ արժեք է նա դրան տալիս:
3. Լսե՛ք այն հարցը, որ ձեր զավակը տալիս է՝ ակնկալելով օգնություն:
4. Լսե՛ք նրան մեկ րոպե ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը:
5. Լսե՛ք այն զգացմունքները, որ թաքնված են ձեր երեխայի բառերի հետևում:
Հարցրեք ձեր զավակներին:
1. «Քո կարծիքով ի՞նչ կլինի եթե…»:
2. «Ինչպե՞ս կարող ենք դա պարզել»:
3. «Ինչի՞ մասին ես մտածում»:
4. «Ի՞նչ լավ բան է տեղի ունեցել քեզ հետ այսօր»:
Ցույց տվեք նրանց:
1. Թե ինչպես է պետք օգտվել սպասքից:
2. Ինչպես հավաքել անկողինը:
3. Ինչպես գտնել տեղեկատվություն, երբ չունի որևէ հարցի պատասխան:
5. Ինչպես է պետք հարգել ծնողին:
6. Թե որքան կարևոր է լինել կոկիկ և խնամված:
Ուրախացրե՛ք ձեր զավակներին:
1. Զանազան անակնկալներ արեք նրանց համար:
2. Հաճախ շոկոլադ նվիրեք :
3. Հաճախ կատակեք: