Օգոստոսից տեղի կունենան հերթական վարժական հավաքները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա-նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:
Նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները: