Մամուլ

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Այս մասին գրում է Pastinfo.am-ը։

Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ:

«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը:

Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Ի դեպ,  պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ.Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի  համախոհներից, մականունը` «աֆերիստ»:

Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Երեւան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ  նրա` Երեւան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է  2 ժամ:

Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:

Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:

«2018 թ մարտի  1-ին եւ  2-ին  Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի  հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո  եղան մարդիկ, ովքեր անմիջապես  հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում:

Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են  այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս  հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:

Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը  ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից  20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել