Ազատ խոսք

Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի. Գագիկ Ծառուկյան

Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ քաղաքացիներից կազմված հերթական կամավորական խումբը՝ մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր հայրենակիցների մասնակցությամբ, բարձրացավ Հատիսի գագաթ՝ միավորելով ուժերը կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության շուրջ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Մենք հզոր ազգ ենք՝ տաղանդավոր, հարուստ պատմությամբ, սակայն մեր ամենամեծ ուժը մեր միասնականության մեջ է։

Իմ նպատակն է, որպես առաջին քրիստոնյա ազգ, այս նախաձեռնությունը կյանքի կոչել՝ ի նպաստ համերաշխության և հաշտության։

Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի։

Աստված պահապա՛ն բոլորին…»: