Քրիստինե Պեպելյանի այս քայլը՝ սահմանամերձ Բաղանիս գյուղի համար, իսկապես արժանի է հարգանքի
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գումար է նվիրաբերել Տավուշ մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղին:
«Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600 հազար դրամ: Շնորհակալություն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»,-այս մասին տեղեկացնում է Բաղանիսի համայքապետ Նարեկ Սահակյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով գրառում:
Քրիստինե Պեպելյանը խոստացել է, Էրեբունի-Երևան տոնակատարության համերգից ստացված իր ողջ հոնորարը նույնպես կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան` կոչ անելով բոլոր գործընկերներին հետևել իր օրինակին.
«Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» Ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,-ասել էր Քրիստինե Պեպելյանը: